Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի որոշման վերանայված նախագիծը ալկոհոլի անվտանգության վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասին. նորացված նախագծում նախարարությունն առաջարկում է խստացնել պահանջները ածիկի պարունակության նկատմամբ գարեջրի մեջ, փոխանցում է Forbes.ru-ն:
Ալկոհոլային արտադրանքի անվտանգության վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ գարեջրի արտադրության մեջ կարող է թույլատրվել գարեջրի ածիկի մասնակի փոխարինում հացահատիկով կամ դրա վերամշակման արտադրանքով, եթե դրանց ընդհանուր զանգվածը չի գերազանցում փոխարինված ածիկի զանգվածի 50 տոկոսը, իսկ շաքար պարունակող զանգվածը կազմում է ածիկի, հացահատիկի և հացահատիկային արտադրանքի զանգվածի 5 տոկոսից ոչ ավելին:
Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերին նախագիծ էր նախապատրաստել ալկոհոլային անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների մասին: Այդ ժամանակ նախարարությունը հայտնում էր, որ փոփոխությունների քննարկման փուլում գարեջրի արդյունաբերության որոշ ներկայացուցիչներ առաջարկել են ճշգրտել գարեջրի մեջ ածիկի պարունակության նկատմամաբ պահանջները, սակայն արտադրողները միասնական դիրքորոշում չեն մշակել, և առաջարկը չէր ներառվել փոփոխությունների մեջ: Սակայն քննարկումներից հետո ԵՏՀ խորհրդի որոշման նախագիծը վերջնական տեսքի բերվեց:
Այժմ նախագծի պորտալում հրապարակվել է փաստաթղթի նոր տարբերակը: Փոփոխությունների առաջարկվող նախագիծը փոփոխություններ է կատարում գարեջրի սահմանման մեջ, որն ամրագրված է տեխնիկական կանոնակարգում, համաձայն որի «թույլատրվում է օգտագործված ածիկի մասնակի փոխարինումը հացահատիկով և (կամ) դրա վերամշակված արտադրանքներով (հացահատիկային արտադրանքով)՝ պայմանով, որ դրանց ընդհանուր զանգվածը չի գերազանցում փոխարինված ածիկի զանգվածի 20 տոկոսը, այդ թվում՝ շաքար պարունակող մթերքների զանգվածը՝ ոչ ավելի, քան 5 տոկոսով»: