Հայաստանում ՆԳՆ ստեղծելու հարցով նախագիծն արդեն վարչապետի աշխատակազմի մոտ է, և այն շուտով կքննարկվի գործադիր մարմնի նիստում: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ այդ հարցը կքննարկվի առաջիկա երեքշաբթի նախարարների հանձնաժողովում: «Այնուհետև այն կներառվի կառավարության նիստի օրակարգում կամ կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգում, բայց արդեն հաջորդ շաբաթ»,-ասաց Բադասյանը:
Նախարարի խոսքով՝ հիմնական քաղաքականությունը ոստիկանության փաստացի գործառույթների տարանջատումն է ոստիկանության կողմից տրամադրվող քաղաքացիական ծառայություններից: