Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները նշել են կորոնավիրուսի առաջացման նոր պատճառ, հաղորդում է Gazeta-ն՝ հղվելով Bloomberg-ին:
Գործակալության տվյալներով՝ հաջորդ շաբաթ սպասվում է զեկույցի հրապարակումը, որի վրա աշխատել են նաև կազմակերպության փորձագետներ, որոնք մասնակցել են Չինաստանի Ուհան արշավին: Այնուամենայնիվ, պատրաստված փաստաթղթերը կարող են իրենց եզրակացություններում «վերջնականից հեռու» լինել:
«Աշխատանքի հիմնական փուլը, որն, իհարկե, դեռ չի ավարտվել, այն է, որ SARS-ի ի հայտ եկած նույն ուղին գոյություն է ունեցել նաև նոր կորոնավիրուսի դեպքում», - ասել է բրիտանացի կենդանաբան Փիթեր Դասզական, որն Ուհան էր այցելել ԱՀԿ-ի ղեկավարության հետ: