ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել

18:10     22 մարտի, 2021

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է  ստեղծվել։ Այս մասին  տեղեկանում ենք Կառավարության կայքից։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է վարչապետի որոշման մեջ։

 


© armedia.am