Մեծ Բրիտանիայում մոտ ժամանակներս կստեղծվի «հակառուսական» հատուկ նշանակության ջոկատ՝ Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է «The Telegraph»-ը:
Գլխավոր շտաբի ղեկավար սըր Մարկ Քարլթոն-Սմիթի խոսքով՝ հատուկ նշանակության ջոկատը պայքարելու է «թշնամական պետական դերակատարների» դեմ: Ըստ թերթի՝ նոր ջոկատը կաշխատի MI6 գաղտնի հետախուզական ծառայության հետ՝ Ռուսաստանում լրտեսներին ու զինվորականներին հետևելու գաղտնի գործողություններ իրականացնելու համար:
Բացի այդ, ջոկատի պարտականությունները կներառեն տների ու մեքենաների խուզարկություն, հատուկ ջոկատայինները կուսումնասիրեն նաև փոքր տեսախցիկների, անօդաչու թռչող սարքերի ու արբանյակների ուղարկած պատկերները:
Այս ամենը կիրականացվի «ռուսական գործունեությունը» մերկացնելու նպատակով: