ՄԹ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև ՄԹ-ում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո, հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայարաններից։ Այս մասին հայտնում են Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատնից։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Լոնդոնի մետրոյում տեղադրված ադրբեջանական գովազդային պաստառները, որոնցում Շուշին ներկայացված էր որպես ադրբեջանական մշակութային կենտրոն։