Կոլորադոյի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել: Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի Twitter-ում հրապարակել է Բոուլդեր քաղաքի ոստիկանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«10 մարդ է զոհվել»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ հրաձգության զոհ է դարձել առնվազն վեց մարդ, այդ թվում՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցը: Ոստիկանությունը զոհերի ճշգրիտ թիվը չէր նշում, քանի դեռ միջադեպի մասին չէին հայտնել զոհերի հարազատներին:
Հրաձիգի դրդապատճառներն հայտ չեն, նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում: Ոստիկանության պետի խոսքով՝ դեպքի հետաքննությունը կարող է մի քանի օր տևել: