ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ֆոնին ասիացիների նկատմամբ խտրականության և հարձակումների կապակցությամբ: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է COVID-19 համավարակի ընթացքում ասիացիների և ասիական ծագման մարդկանց նկատմամբ բռնությունների աճով»,- ասված է հայտարարության մեջ:
Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել «սարսափելի մահացու հարձակումների, բանավոր և ֆիզիկական բռնության, դպրոցում բռնության, աշխատավայրում խտրականության, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ատելություն հրահրման, իշխանության մեջ գտնվող անձնաց կողմից սադրիչ հայտարարությունների» վրա:
«Անցյալ տարվա ընթացքում տեղ գտած հազարավոր միջադեպերը պսակեցին անհանդուրժողականության, կարծրատիպերի, շահագործման և բռնության հարյուրամյակները»,- հավելել է Գուտերեշը: