Իսրայելում այսօր ՝ մարտի 23-ին, անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցով կկանխորոշի երկրի քաղաքական ղեկավարությունն առաջիկա 4 տարիների համար: ИА REGNUM-ի փոխանցմամբ՝ սա վերջին երկու տարիների ընթացքում Քնեսեթի 4-րդ ընտրություններն են:
Այսպիսով, 24-րդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կընտրվի 120 պատգամավոր: Քվեարկությունը տեղի կունենա ըստ կուսակցական ցուցակների: Դրանից հետո կսկսվի կառավարական կոալիցիա կազմելու ընթացակարգը:
Հաջող ընթանալու դեպքում կկայանա նոր կառավարության և նոր վարչապետի երդմնակալության արարողությունը: