Ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևելքի շրջաններից սիրիական նավթով հարյուրավոր ցիստեռներ են տարել հարևան Իրաք: Այս մասին մարտի 23-ին հայտնել է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը՝ հղում կատարելով տեղական աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ «ամերիկյան օկուպացիոն ուժերն այսօր առավոտյան Սիրիայի հանքավայրերից գողացված նավթով 300 ցիստեռն են ուղարկել Իրաքի տարածք»:
Ընդգծվում է, որ վերջին ամիսներին սիրիա-իրաքյան սահմանն են հատել «տասնյակ ավտոշարասյուներ» Սիրիայի Հասեքե նահանգում արդյունահանված նավթով: Սիրիայի Հասեքեի, Դեյր Զորի և Ռաքայի նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արևելքում և հյուսիս-արևելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի Ժողովրդավարական ուժերի» կողմից, որոնք աջակցություն են ցույց տալիս ԱՄՆ-ին: