Հադրութում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, որոնումներ վաղը չեն լինի: Աշխատանքները կվերսկսվեն առաջիկա օրերին: