Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր այցելությունների ընթացքում Փաշինյանը Հայաստանի տնտեսությանն առնչվող հերթական՝ առնվազն մտահոգիչ մտքերն արտահայտեց, այս անգամ` պղնձի հանքարդյունաբերության հետ կապված: Խոսքը համաշխարհային շուկայում նավթը պղնձով փոխարինելու հայտարարությանն է առնչվում:
Փաշինյանի հայտարարությունը, որ պնղձի հանքաքարից այսօր օգտվում են անհատներ, բայց դա ժողովրդի սեփականությունն է, և պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ ժողովուրդն ու պետությունն իր արդարացի բաժինն այդ ամենից ստանա, առաջացնում է մի շարք հարցեր: Արդյո՞ք հող չի նախապատրաստվում մասնավոր ընկերությունների նկատմամբ հերթական գործողությունների իրականացման համար: Հաշվարկվա՞ծ են արդյոք՝ ինչ հետևանքների կարող է հանգեցնել խոշոր հարկատու սուբյեկտների նկատմամբ այդօրինակ գործողությունները:
Իսկ ո՞վ ասաց, որ երկրի խոշոր հարկատուների մշտական ցանկում գտնվող ընկերոթյունների գործունեությունից պետությունն ու ժողովուրդն իր հասանելիքը չի ստանում:
Թեմայի մասին ավելի մանրամասն՝ ստորև:
[audio id=72]