Վիեննայի, Բուրգենլանդի և Ստորին Ավստրիայի դաշնային հողերում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով ապրիլի 1-ից 6-ն ուժի մեջ կմտնի նոր խիստ կարանտինը, չորեքշաբթի հայտնել է Ավստրիայի առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը:
«Այս կարճ ժամանակահատվածում (ապրիլի 1-ից ապրիլի 6-ը) մենք ցանկանում ենք, նախ, փակել սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, որտեղ շփում է ենթադրվում հաճախորդի մարմնի հետ, և երկրորդ՝ փակել առևտուրը, անհրաժեշտներից բացի՝ դեղատներ և մթերային խանութներ, իսկ երրորդը՝ արդեն գիտեք, երրորդ, այս ընթացքում հարկավոր կլինի FFP2 տեսակի դիմակ կրել դրսում, որտեղ շատ մարդիկ կան: Չորրորդ, մենք մտադիր ենք ուժեղացնել վերահսկողությունը ռիսկային շրջաններից մերձքաղաքային ուղևորների նկատմամբ, օրինակ՝ Չեխիայից, Հունգարիայից, այսինքն ՝ նրանք պետք է շաբաթական ոչ թե մեկ, այլ երկու թեստ հանձնեն, ինչպես նաև ուժեղացնեն սահմանների վերահսկողությունը»,- հայտարարել է Անշոբերը մամուլի ասուլիսին:
Ավելի վաղ Ավստրիայի կառավարությունը որոշում էր կայացրել մեղմացնել և խստացնել սահմանափակող միջոցները կորոնավիրուսի պատճառով՝ ելնելով կոնկրետ շրջանում տիրող իրավիճակից: Այս պահին իրավիճակն ամենավատն է Ավստրիայի արևելյան մասում, պատճառը բրիտանական մուտացիայի տարածումն է, որի պատճառով իրավիճակը հիվանդանոցներում, հատկապես՝ վերակենդանացման բաժանմունքներում, մոտ է կրիտիկականին: