«Կտեսնեք»: Այսօր՝ մարտի 25-ին, Կոմիտասի անվան Պանթեոնում լրագրողներին այսպես կարճ պատասխան է տվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր դերակատարումն ինչպե՞ս է արտահայտվելու, փոխանցում է News.am-ը:
Նա չի ցանկացել այլ հարցերի պատասխանել՝ նշելով. «Կներեք, շտապում եմ»:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: