ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համագործակցության բանակցություններ է վարում մի քանի հավելվածի ներկայացուցիչների հետ՝ իր սեփական սոցիալական ցանցը ստեղծելու համար, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով բազմաթիվ աղբյուրների:
Լավագույն հավակնորդներից մեկը սոցցանցերի քիչ հայտնի FreeSpace հարթակն է, հայտնել են աղբյուրները Axios-ին:
Ըստ իրազեկված աղբյուրի՝ Թրամփը դեռ պետք է վերջնական որոշում կայացնի սոցցանցի վերաբերյալ:
«Դա կարող է լինել մի քանի ընկերություններից ցանկացած մեկը, որոնց հետ այս շաբաթ անցկացվել են մեծ թվով հանդիպումներ», - ասել է աղբյուրը: