Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է Բրիտանիայի մի շարք ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ և սահմանափակումներ մտցնելու մասին՝ ի պատասխան Լոնդոնի կողմից Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Չինաստանը որոշել է պատժամիջոցներ սահմանել 9 բրիտանացի աշխատակիցների և 4 կազմակերպությունների դեմ, որոնք չարամտորեն սուտ և ապատեղեկատվություն են տարածում»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
Նա նշել է, որ «վերջին շրջանում բրիտանական կողմը ստի և ապատեղեկատվության հիման վրա միակողմանի պատժամիջոցներ է մտցրել Չինաստանի համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ Սինցզյանում մարդու իրավունքների, այսպես կոչված, խնդրի պատրվակով»:
Դիվանագետի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի գործողությունները «միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնական մորմերի խախտում» են և լրջագույն վնաս են հասցնում չինա-բրիտանական հարաբերություններին:
«Չարժե, որ բրիտանական կողմը հետագայում ևս գնա սխալ ճանապարհով, որպեսզի Չինաստանի կողմից վճռական պատասխանի չհանդիպի»,- նշել է նա: