Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվեցիայի կոպտագույն խախում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով վերջերս բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մարդու իրավունքների ոտնհարման հարցերով զբաղվող կազմակերպությունների հավաքագրած փաստերը վկայում են, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնություններ են ենթարկել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: 200 ռազմագերիներ անօրինական կերպով դեռ պահվում են Ադրբեջանում և հետագա բռնությունների հավանականություն կագործընթացի ամեն վայրկյան ձգձգումը ավելացնում է հայ ռազմագերիների տառապանքները»,-ասել է նա:
Ադամ Շիֆի կողմից շրջանառության մեջ դրված բանաձևը պահանջում է ամենրիկյան վարչակազմից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը գերիների ազատ արձակման համար, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնել աշխատանքը ստեղծված իրավիճակի լուծման համար, փոխանցում է News.am-ը: