ՀՀ Գլխավոր դատախազությունը ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, Aysor.am-ին ասել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Գլխավոր դատախազությունը հաղորդումը ստացել էր մարտի 24-ին։
Գասպարյանը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։