Fitch-ը վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը

12:40     27 մարտի, 2021

Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ, հայտնույմ է Արմենպրեսը:

Ըստ գործակալության պաշտոնական կայքի, Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է պետական ու արտաքին պարտքի բավական բարձր մակարդակով, հարաբերականորեն թույլ արտաքին ֆինանսավորմամբ, աշխարհաքաղաքական լարումներով, որոնք ռազմական հակամարտության վերաճելու ներուժ ունի:

Այս ամենին հավասարակշռում են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման, զարգացման և բիզնես վարելու դյուրացման ցուցանիշները, ինստիտուտները, որոնք նպաստել են կանոնավոր քաղաքական անցումներին, կարողացել են դիմանալ 2020 թվականի համավարակի ցնցումներին և Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմին:

Fitch-ը դրական է գնահատել հայաստանյան բանկերի գործունեությունը, որոնք կարողացան դիմանալ 2020 թվականի ցնցումներին:


© armedia.am