Մարտի 28-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կայացավ Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J փուլի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը, Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի խփած գեղեցիկ գոլերի շնորհիվ, հաղթեց Իսլանդիային 2:0 հաշվով: Մեր թիմը վաստակել է 6 միավոր: Մարտի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երրորդ տուրի հանդիպումը Ռումինիայի ընտրանու դեմ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստան-Իսլանդիա՝ 2։0 (0։0)
Երևան, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ
Մրցավար՝ Էնեա Յորգի (Ալբանիա)
Գոլերը՝ Տիգրան Բարսեղյան, 53՛, Բայրամյան, 74՛
Հայաստան
1․ Դավիթ Յուրչենկո, 3․ Վարազդատ Հարոյան (ա), 4․ Տարոն Ոսկանյան, 5․ Արտակ Գրիգորյան, 10․ Հակոբ Հակոբյան (17․ Խորեն Բայրամյան, 55՛), 11․ Տիգրան Բարսեղյան, 13․ Կամո Հովհաննիսյան, 14․ Նորբերտո Բրիասկո Բալեկյան (20․ Ալեքսանդր Կարապետյան, 62՛), 17․ Սոլոմոն Ուդո (8․ Կարեն Մուրադյան, 81՛), 19․Հովհաննես Համբարձումյան, 22․ Սարգիս Ադամյան (18․ Ժիրայր Շաղոյան, 81՛)։
Պահեստայիններ․ 12․ Անատոլի Այվազով, 16․ Արսեն Բեգլարյան, 2․ Անդրե Չալըշըր, 6․ Վբեյմար Անգուլո, 9․ Էդգար Բաբայան, 15․ Հայկ Իշխանյան, 21․ Սերոբ Գրիգորյան, 23․ Վահան Բիչախչյան։
Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս
Իսլանդիա
1․ Հանես Հալդորսոն, 2․ Բիրկիր Սաեվարսոն, 5․ Սվերիր Ինգասոն, 7․ Յոհան Գուդմունդսոն (21․ Արնոր Ինգվիտրաուստասոն, 77՛), 8․ Բիրկիր Բյարնասոն (4․ Վիկտոր Պալսոն, 84՛), 10․ Արնոր Սիգուրդսոն (9. Կոլբեին Սիգքյորսոն, 55՛), 14․ Կարի Արնասոն, 17․ Արոն Գունարսոն (ա), 20․ Ալբերտ Գուդմունդսոն, 22․ Յոն Դադի Բյոդվարսոն (11․ Հոլմբերտ Ֆրիդյոնսոն, 77՛), 23․ Արիս Ուլասոն։
Պահեստայիններ․ 12․ Օգմունդուր Քրիստինսոն, 13․ Ռունար Ռունարսոն, 3․ Հոլմար Էիյորֆսոն, 15․ Ալֆոնս Սամպստեդ, 16․ Ռունար Մար Սիգուրյոնսոն, 18․ Հորդուր Մագնուսոն, 19․ Հյորտուր Հերմանսոն։
Գլխավոր մարզիչ՝ Արնար Վիդարսոն