Չնայած Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համագործակցությունը բավականին արդյունավետ է, օրակարգային հարցերից յուրաքանչյուրում նրանք միմյանցից տարբերվող, հաճախ նաև հակասող շահեր են հետապնդում:
Այս պայմաններում առավել տրամաբանական կլիներ, եթե Հայաստանի գործող իշխանությունը, ելնելով ինչպես մեր հարաբերությունների բնույթից, այնպես էլ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հարցում այսօր Ռուսաստանի ունեցած լուրջ դերակատարումից, փորձեր իրական օրակարգ հաղորդել ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններին: Սակայն մենք պատերազմին հաջորդած այս ամսիներին ականատես ենք լինում պետական բարձր մակարդակով հայ-ռուսական հարաբերություններին հարվածող մանիպուլատիվ հայտարարությունների: Բարեկամ Իրանի հետ հակամագործացությունը ևս գործող իշխանությանը կարծես թե չի հետաքրքրում:
Տարածաշրջանային եռյակի երկրներից Հայաստանի իշխանությունը համագործակցության իրական հակվածություն ցուցաբերում է, ինչքան էլ որ տարօրինակ է, Թուրքիայի նկատմամբ, որն ընդամենն ամիսներ առաջ է ագրեսիա իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ: Պետական ամենաբարձր մակարդակով գործող իշխանությունը հայտարարում է Թուրքիայի նկատմամբ մեր վերաբերմունքը շտկելու, Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն այլ դիտանկյունից նայելու անհրաժեշտության մասին: Ընդ որում, այստեղ մենք գործ ունենք ոչ թե Թուրքիայի հետ մեր հնարավոր համագործակցության, այլ գործող իշխանության կողմից Թուրքիայի շահերը սպասարկելու հետ. Անկարան այսօր էլ Հայաստանի հետ շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով:
[audio id=75]