Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան հայկական կողմի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը կփոխի հանուն տարածաշրջանում խաղաղության: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ հայտնեց արտգործնախարար Արա Այվազյանը:
Վերջինիս խոսքով՝ որպեսզի տարածաշրջանում իսկապես խաղաղություն հաստատվի, Թուրքիան պետք է լրջագույն արմատական փոփոխությունների ենթարկի Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը և բացառի պաշտոնական Երևանի նկատմամբ թշնամական գործողությունները: