Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կհանդիպեն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ապրիլի 6-ին Անկարայում: Այս մասին հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով Reuters-ին:
Թուրքիան, որը ԵՄ-ում թեկնածու երկիր է, վերջին անգամ ԵՄ ղեկավարների հետ պաշտոնական գագաթաժողով է անցկացրել 2020 թվականի մարտին: Չնայած Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշմանը, ԵՄ-ն հայտարարում է, որ պատրաստ է աշխատել Անկարայի հետ առևտուրն ընդլայնելու ուղղությամբ:
Երկու կողմերը ձգտում են նաև համաձայնության հասնել Թուրքիայիում սիրիացի փախստականներին ԵՄ աջակցության շուրջ: