ԱՄՆ-ին չի հաջողվի ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դա անհնար է: Հիմա ամերիկացիները ինչպես մանտրա կրկնում են՝ մենք բոլորի հետ խոսելու ենք ուժի դիրքերից: Ո՛չ Պուտինը, ո՛չ Ռուսաստանի ղեկավարությունից որևէ մեկը թույլ չի տա ո՛չ ամերիկացիներին, ո՛չ որևէ մեկին՝ ով էլ որ լինի, մեզ հետ այդպես խոսել: Դա բացառված է»,- ասել է Պեսկովը՝ շեշտելով, որ Ռուսաստանը կարևոր է համարում ԱՄՆ-ի հետ երկխոսության պահպանումը, չնայած հակասությունների առկայությանը:
Ի պատասխան՝ Պուտինը Բայդենին առողջություն էր մաղցթել և նշել, որ «մյուս մարդկանց գնահատելը նույնն է, ինչ նայես հայելուն»: Դրանից բացի, Պուտինը Բայդենին առաջարկել էր բանավեճը շարունակել ուղիղ եթերում և կոչ էր արել զրույցը չհետաձգել՝ պահելով «հեռավոր տուփի մեջ»:
«Արձագանքի էությունը հանգում է զրույցի վերաբերյալ նախաձեռնությանը, որը ամերիկացիների կողմից անպատասխան է մնացել: Մեր տեսանկյամբ՝ հիմա գլխավորն այն, որ թույլ չտրվի լանջից հարաբերությունների ցած սահելը: Առանց այն էլ դրանց շատ է վնաս պատճառվել, դրանք պետք է վերակենդանացնել: Ուստի անհրաժեշտ է սկսել խոսել»,- նշել է Պեսկովը: