ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից։
«Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ մտահոգություն է առաջացնում ամբողջ աշխարհում: Հաճախ օգտագործվող հակաբիոտիկները կարող են դառնալ անարդյունավետ ամենապարզ հիվանդությունների բուժման համար, և այս խնդիրը խորանում է հատկապես «COVID-19-ի ժամանակաշրջանում»»,-նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ նախարարությունը տարածել էր հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակումը և չարաշահումը կարող է վատթարացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը` ունենալով աղետալի հետևանքներ գլոբալ մակարդակով: