ԱՄՆ-ը շարունակում է բաց մանլ Իրանի հետ դիվանագիտական համագործակցության համար, ինչը թույլ կտա երկու կողմերին վերադառնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացմանը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտական գործընթացի շարունակությանը, որպեսզի որոշենք հետագա քայլերը: Երբեմն դրա համար ժամանակ է պետք, և մենք հստակ հասկացել ենք դա Իրանի հետ նախորդ բանակցություններից: Մենք պատրաստ ենք արդյունավետ դիվանագիտական համագործակցություն վերսկսելու համար, որպեսզի հասնենք նրան, որ երկու կողմերն էլ վերադառնան միջուկային ծրագրի իրագործմանը: Քննարկումներ և փոխգործակցություն սկսելու առաջարկն ուժի մեջ է մնում»,- ասել է Փսակին: