Էրդողանը մտադիր է այցելել Շուշի: Այդ մասին նա այսօր հայտարարել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ «կարևոր է շարունակել Ադրբեջանին աջակցությունը բոլոր միջոցներով՝ Ղարաբաղում թուրքական կառույցների վերածնման ու պահպանման համար»:
«Հուսով ենք, որ ռամադանից հետո մոտ ժամանակներս կայցելենք Շուշի, որտեղ կկարողանանք զգալ տոնի նոր շունչը»,-ասել է Թուրքիայի նախագահը: