Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ 2024 թվականին կարող է կրկին առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է որդու՝ Էրիկ Թրամփի կնոջ՝ Լարա Թրամփին տված հարցազրույցում:
Նա մասնավորապես հարցրել է, թե արդյոք հույս կա, որ նա կրկին կառաջադրվի 2024-ին որպես նախագահի թեկնածու՝ Թրամփն ասել է. «Դուք կարող եք հույս ունենալ: Ես դա կարող եմ ասել»: «Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք պետք է օգնենք մեր երկրին»,- հավելել է նա:
Թրամփը համոզմունք է հայտնել, որ իր վարչակազմին հաջողվել է հաջողություններ գրանցել մասնավորապես Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ հարաբերություններում: