Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Վալդայ» ակումբի Մերձավոր Արևելքի համաժողովի հատուկ նիստում, կատակել է հանդիպման դեմ առ դեմ ձևաչափի վերաբերյալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես միանգամայն համաձայն եմ, որ ավելի լավ է աշխատել օֆլայն: Համենայն դեպս, մարդկությունը կշարունակի իրեն պահել օֆլայն ռեժիմում: Օնլայն չի ստացվի»,- ասել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Պարսից ծոցում անվտանգության հայեցակարգի մշակումը, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետագա հնարավոր հանդիպումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մասնակցությունը տարածաշրջանում հակամարտությունների լուծմանը: