ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։
«Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին և մտերիմներին, նրա ընկերներին և զինակիցներին: Նրա դերը հայկական բանակի կայացման և Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է: Մեր պարտքն է հավերժ պահպանել այդ նշանավոր մարդու հիշատակը», - նշել է Քոչարյանը։