Այսօր՝ ապրիլի 1-ին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին հանդիպումների ժամանակ կքննարկի իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Զրույցի ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր»,-նշել է Զախարովան: