«Կառավարության որոշմամբ այսուհետ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնողները, նրանց ընտանիքի անդամները պետական միջոցների հաշվին սոցփաթեթի ծառայությունների շրջանակներում կարող են անվճար օգտվել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրներից:
Տպավորություն կա, որ իշխանությունն իր նկատմամբ լոյալության համար գին է վճարում: Պատահական չեն նման ենթադրությունը, եթե հիշում ենք, որ ճգնաժամային իրավիճակում գրեթե 100 տոկոսով բարձրացնում են պարեկային ծառայության ոստիկանների աշխատավարձերը, իսկ հիմա արդեն՝ պետական պաշտոնյաների եկամուտները՝ լրացուցիչ արտոնությունների տեսքով:
Ընդ որում, պատահական չէ, որ դա արվում է հայտարարված արտահերթ ընտրություններին ընդառաջ»:
Թեմայի շուրջ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը կարող եք լսել ստորև:
[audio id=79]