«Իսկանդեր» հրթիռային համալիրները չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող է հայտնվել այդ համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, հայտնաբերել է ադրբեջանական զինուժը, հայտնել է Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Որքանով ես հասկանում եմ, դա նոր տեղեկատվություն է: Ինձ հայտնի չէ՝ արդյոք զեկուցվել է զինվորականների միջոցով (այդ մասին տեղեկատվությունը նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խմբ.), արդյոք մեր զինվորականներն այս մասին մանրամասն տեղեկություններ ունեն», - ասել է նա լրագրողներին:
Միևնույն ժամանակ, լրագրողը Պեսկովի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Բաքուն, իբր, հայտարարել է, որ՝ դատելով գծանշումներից, այդ հրթիռները արտահանման տարբերակ չեն եղել, այլ նախատեսված էին ռուսական զինուժի օգտագործման համար:
«Հիշո՞ւմ եք «Իսկանդերի» հետ պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է»:
Նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են նաև՝ Կրեմլը պատկերացում ունի՞ այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել «Իսկանդերի» հրթիռը, որի բեկորների մասին հայտարարել է Բաքուն:
«Ոչ, մենք տեղեկություն չունենք», - ասել է Պեսկովը: