Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գրանցվել է նոր՝ «Campaign Nucleus» սոցիալական ցանցում, որտեղ կարող է անխափան շփվել իր աջակիցների հետ: Նրան միացել են նաև Հանրապետական կուսակցության այլ անդամներ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
«Campaign Nucleus» սոցիալական ցանցը ստեղծվել է Թրամփի կողմնակից Բրեդ Պարսկալեի կողմից դեռ 2016-ին:
«Campaign Nucleus»-ն օգտվողներին թույլ է տալիս նամակներ, տեքստային հաղորդագրություններ և հայտարարություններ ուղարկել լրատվամիջոցներին, ինչպես նաև նամակներ ուղարկել ԱՄՆ փոստային ծառայության միջոցով: Բացի այդ, օգտվողները հնարավորություն ունեն կապվել պետական պաշտոնյաների հետ և մասնակցել զրույցների: