Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ գրանցվել է երկրաշարժ. ՀՀ ԱԻՆ

13:00     3 ապրիլի, 2021

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից, ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 12:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08:15-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 39.30⁰ և արևելյան երկայնության 46.03⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: 

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:


© armedia.am