Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 590 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 4-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 196634: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3592 (+17) դեպք, մահվան ևս 921 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 16112 անձ: Ապաքինվել է 176009 անձ: