Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
«Զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի են ունենալու ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ: Զորավարժությունը կտևի մինչև ապրիլի 8-ը»,- հստակեցրել են Ադրբեջանի ՊՆ-ում: