Վրաստանում ջրցան մեքենաներ և ոստիկանության լրացուցիչ ջոկատներ են տեղակայվել Իմերեթի մարզի Ռիոնի կիրճի մոտ, որտեղ առավոտից բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով վրացական «Իմեդի» հեռուստաալիքին:
Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ հիդրոէլեկտրակայանի կառուցումն անթույլատրելի է, քանի որ այն վնասում է շրջակա միջավայրին և անդառնալի վնաս կհասցնի Ռիոնի կիրճին: Նրանք նաև պնդում են, որ երկրի իշխանությունները թուրքական ընկերությանն են փոխանցել ամբողջ կիրճի սեփականությունը, սակայն կառավարությունից նշում են, որ ներդրողին է փոխանցվել միայն որոշակի տարածք, այն էլ ժամանակավոր օգտագործման համար:
Ցուցարարները հայտարարել են, որ ոստիկանությունը փակել է հիդրոէլեկտրակայանի շինարարական հարթակի մուտքը: Վերջիններս ՆԳՆ-ին կոչ են անում իրենց հնարավորություն տալ ազատ տեղաշարժվել և սպառնում են վրաններ տեղակայել: