«Դոնբասի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների պատճառով սրվել են ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի և Ամերիկայի հարաբերությունները:
Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգները ներկայումս նպատակ է հետապնդում մեծացնել իր ազդեցությունն ամբողջ աշխարհում՝ առաջին հերթին Ռուսաստանի դիրքերը թուլացնելու հաշվին: Սակայն Բայդենը քաջ գիտակցում է, որ Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալը լի է լինելու մարտահրավերներով գլոբալ առումով: Այդ իսկ պատճառով այս նպատակին հասնելու լավագույն տարբերակը Ռուսաստանի անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացումն է, ինչն էլ վերջինս այժմ փորձում է անել Ուկրաինայում: Իսկ Ուկրաինայում հակամարտության հնարավոր վերսկսումը մեծ ռիսկեր է պարունակելու նաև Հայաստանի և Արցախի համար»:
Թեմայի շուրջ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Մելիքյանի մեկնաբանությունը կարող եք լսել ստորև:
[audio id=80]