Ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թյերի Բրեթոնը հայտարարել է, որ Եվրամիությունը սեպտեմբերից սկսած կկարողանա արտադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 200 դեղաչափ մեկ ամսում: Այս մասին գրում է Le Parisien-ը:
Նա հիշեցրել է, որ հունվարին Եվրամիությունն արտադրել է 14 միլիոն դեղաչափ, փետրվարին՝ 28 միլիոն, իսկ մարտին՝ 60 միլիոն: Հաջորդ եռամսյակում Բրյուսելը նախատեսում է հասնել 100 միլիոն դեղաչափի ցուցանշին:
«Ամռանը ցուցանիշը կհավասարվի 120 միլիոնի, իսկ սեպտեմբերից սկսած՝ մենք կսահմանենք 200 միլիոնին հասնելու նպատակը»,-ասել է Բրեթոնը:
Եվրահանձնակատարը մանրամասնել է, որ երկրորդ կիսամյակում Եվրամիությունը կունենա շուրջ 800 միլիոն դեղաչափ: