Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 479 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 197113: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3614 (+22) դեպք, մահվան ևս 923 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 15687 անձ: Ապաքինվել է 176889 անձ: