Մոսկվայում ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է քննարկվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարութունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը՝ մասնավորապես Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության վերականգնման համատեքստում:
Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: