5 տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 6-ին, Հայաստանն ու Արցախն արթնացան նոր իրողությունների պայմաններում, երբ ավարտվել էր Ապրիլյան պատերազմը, հաստատվել էր հրադադար և սկսվում էր նոր բանակցային գործընթաց՝ նոր տրամաբանությամբ ու պայմաններով:
Հայաստանի ու Արցախի՝ քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական հարթություններում գործադրած մեծագույն ջանքերի շնորհիվ միջազգային հանրության մոտ ամրապնդվեց ընկալումը, որ Ադրբեջանը ոչ միայն ապակառուցողական կողմ է բանակցություններում, այլև ագրեսոր, որն ընդունակ է սանձազերծել պատերազմ և ապակայունացնել ողջ տարածաշրջանը: Արդյունքում՝ Ադրբեջանը ենթարկվեց լուրջ դիվանագիտական ճնշումների:
Այսօր ունենք ճիշտ հակառակ պատկերը՝ հերթական պատերազմը սանձազերծելու համար որևէ պատասխանատվության չենթարկված Ադրբեջան, որը խաղի կանոններ է թելադրում և նորանոր պահանջներ առաջ քաշում:
Ավելի մանրամասն «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի մեկնաբանության մեջ:
[audio id=81]