Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 760 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 197873: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3627 (+13) դեպք, մահվան ևս 932 (+9) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 15713 անձ: Ապաքինվել է 177601 անձ: