Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է: Այս մասին երեքշաբթի օրը տեղեկացրել է պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք ձգտում ենք բարեփոխել մեր բանակը և պաշտպանական հատվածը, բայց միայն բարեփոխումներով չես կարող կանգնեցնել Ռուսաստանին: ՆԱՏՕ-ն Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է: ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը իրական ազդակ կլինի ՌԴ-ի համար»,- ասել է Զելենսկին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ: