Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել է, որ կազմակերպությունը սկսել է փորձարկել նորագույն IR-9 ցենտրիֆուգը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ISNA գործակալությանը:
«Ուրանի հարստացման ոլորտում առաջընթաց կա, մասնավորապես՝ 50 SWU-ով (հարստացման հզորությամբ) IR-9 ցենտրիֆուգի մեխանիկական փորձարկման մեկնարկը (EPP-ն իզոտոպների տարանջատման համար աշխատանքի միավոր է՝ RT)», - ասել է նա:
Պաշտոնյան հավելել է նաև, որ «այդ սարքավորումներն ամբողջովին ներքին արտադրության են, որոնք ստեղծվել են նոր ստանդարտներին համապատասխան»: