Հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանն իր KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշի և Skims ներքնազգեստ արտադրող ընկերության եկամուտների շնորհիվ հայտնվել է Forbes-ի միլիարդատերի ցանկում։ Նրա եկամուտը հասել է 1 միլիարդ դոլարի, փոխանցում է News.am-ը։
2011թ․-ին, երբ Forbes-ն ուշադրություն էր հրավիրել Քիմ Քարդաշյանի վրա, նա 6,6 մլն հետևորդ ուներ Twitter-ում (մի փոքր ավելի քիչ, քան Բարաք Օբաման և մի փոքր ավելի, քան դերասան Էշթոն Քութչերը)։ 2016թ․-ին նա հայտնվել էր պարբերականի շապիկին իր մասին «Kim Kardashian: Hollywood» բջջային խաղի շնորհի, որը նրան 51 միլիոն դոլար էր բերել։ 2021թ․-ին Քիմ Քարդաշյան-Ուեսթը պաշտոնապես հայտնվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում։
Ամսագիրը նրա ունեցվածքը գնահատում է մեկ միլիարդ դոլար: Դեռ 2020թ․-ի հոկտեմբերին Forbes-ի հաշվարկներում շնվում էր 780 միլիոն դոլար, սակայն KKW Beauty-ի և Skims-ի, ինչպես նաև իրապատում-շոուի և գովազդային պայմանագրերի եկամուտները հինգ ամսվա ընթացքում լրջորեն լավացրել են Քիմի ֆինանսական վիճակը։