Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հանձնարարել է պետության վարչապետ և «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին նոր կառավարություն ձևավորել՝ վերջերս երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների ֆոնին, որոնց արդյունքում, սակայն, հստակ հաղթող չի որոշվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես որոշում կայացրի ՝ հիմնվելով [Կնեսետի անդամների] առաջարկությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ պատգամավոր Բենյամին Նեթանյահուն մի փոքր ավելի մեծ շանս ունի կառավարություն կազմելու: Հետևաբար, ես որոշեցի հանձնարարել նրան դա անել», - ասել է Ռիվլինը:
Նշենք, որ անցյալ ամիս տեղի ունեցած ընտրություններում ո՛չ Նեթանյահուի, ո՛չ էլ ընդդիմադիր կուսակցությունները բավականաչափ ձայներ չէին հավաքել, որն անհրաժեշտ է կառավարություն կազմելու համար: