«Գլավկոսմոսը» և Թուրքիան բանակցություններ են վարում թուրքական արբանյակները ռուսական հրթիռների ուղեծիր դուրս բերելու շուրջ: Այս մասին «Интерфакс» -ին է հայտնել ընկերության ղեկավար Դմիտրի Լոսկուտովը:
Լոսկուտովը չի հստակեցրել, թե որ արբանյակներն են նախատեսում ուղարկել տիեզերք, և երբ դա կարող է տեղի ունենալ:
Նրա խոսքով, ներկայումս «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի միջոցով բանակցություններ են ընթանում Թուրքիայի հետ համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր կնքելու շուրջ:
«Ավելի լուրջ նախագծեր, այդ թվում՝ մարդատար թռիչքները, հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ համաձայնագիրը ստորագրվի երկրների միջև»,- ասել է Լոսկուտովը: