շարունակական կլինեն, բայց կարծում են, որ այս դեպքում դիվանագիտությունն առաջընթացի ճիշտ ճանապարհն է: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Վիեննայում այսօր կայացած հանդիպումը, որը նվիրված էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին:
«Այդ քննարկումները տեղի են ունենում Ժնևում: Դրանք տեղի են ունենում մեր եվրոպացի գործընկերների միջոցով: Մենք կարծում ենք, որ նրանք դժվարին փուլեր են անցնելու: Ակնկալում ենք, որ երկարատև գործընթաց կլինի: Եվ մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտական ուղի առաջ շարժվելու ճիշտ ուղին է», - ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը:
Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ Վաշինգտոնը հակված չէ մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը, քանի դեռ Իրանը լիովին չի վերսկսել միջուկային գործարքի շուրջ իր պարտավորությունները: